| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այսօր, խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ՊՆ հիմնադրամին 1000 դրամներ փոխանցելու նախագծի մասին խոսելով, ասաց որ մնացած բոլոր առաջարկությունների հետ եղել է նաև «պարտադիր» բաղադրիչը ահնելու առաջարկ, որը քննարկման է ենթակա:
«Դա կարող է բավարարվել մասնակի` որոշ խմբերի համար: Պարտադիրը, որը մեխն է այդ նախագծի, կարող է մնալ: Ես նորից եմ հայտարարում` մնացած բոլոր առաջարկությունների հետ եղել է նաև այդ առաջարկությունը, և օրենսդրական նախաձեռնության հեղինակը կամ հեղինակները պարտավոր են ցանկացած առաջարկություն քննարկել և տալ պատասխան»,- ասաց նա:
Yerkir.am-ի հարցին՝ մինչև նախագծի երկրորդ ընթերցումը որոշակիություն կլինի՞, Բաղդասարյանը պատասխանեց. «Հիմա քննարկման փուլում է, մինչև երկրորդ ընթերցում` առաջիկա արտահերթի ժամանակ, երբ գա, կլինեն փոփոխությունները, և կտեսնեք՝ ինչ փոփոխություններ են եղել»:
Արձագանքելով դիտարկմանը, թե մամուլը գրել էր, որ «պարտադիր»-ը հնարավոր է փոխարինվի «ցանկալի»-ով, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց. «Եկեք նախօրոք ենթադրություններ չանենք: Ես, անկեղծ ասած, այս վերջերս չեմ խոսել հեղինակների հետ, և երբ օրակարգը պատրաստ լինի, բոլոր հարցերի շուրջ կխոսենք հեղինակի հետ, կխոսենք նաև այդ հարցի շուրջ»: