|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էին 2016թ. բյուջեի կատարողականի առաջին ինը ամիսների արդյունքները: Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը ֆինանսների նախարար Վարդան Արամյանին հարցրեց, թե ի՞նչ ակնկալիքներ կան` տնտեսական աճի հետ կապված:
Վարդան Արամյանը նշեց, որ տարին կարող են փակել ոչ թե տնտեսական աճի կանխատեսված` 2,2 տոկոս ցուցանիշով, այլ՝ ավելի ցածր: Հիմնական պատճառը գյուղատնտեսության ոլորտում արձանագրված ցուցանիշների անկումն է, քանի որ երկու ամսվա ընթացքում կտրուկ իջել են գյուղմթերքի արտադրության ծավալները:
Գագիկ Մինասյանը ՊԵԿ փոխնախագահ Վախթանգ Միրումյանին հարցրեց, թե որո՞նք էին հիմնական պատճառները, որ եկամուտները թերակատարվեցին:
Վախթանգ Միրումյանը պատասխանեց, որ թերակատարման պատճառները մի քանիսն են՝ մակրոտնտեսական օբյեկտիվ զարգացումները, օրենսդրական փոփոխությունները, մասնավորապես՝ ԱԱՀ շեմի կտրուկ բարձրացումը, և վարչարարական ջանքերը: «Վարչարարական ջանքերն ու ստվերի կրճատմանն ուղղված գործողությունները հենց ուղղված են նրան, որ փորձենք այդ ճեղքը մեղմել: Ինչքանո՞վ կհաջողվի, կխոսենք տարվա վերջում»,- ասաց նա: