|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱԺ ֆինանսաբյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում այսօր քննարկվում էին 2016թ. բյուջեի կատարողականի առաջին ինը ամիսների արդյունքները:
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ տնտեսական աճի ցուցանիշը կարող է կանխատեսվածից ցածր լինել գյուղատնտեսության ոլորտի անկման պատճառով, հատկապես) սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսներին ոլորտում արձանագրվել է կտրուկ նվազում:
Լրագրողների հետ զրույցում Վարդան Արամյանը նշեց, որ ԱՎԾ-ն արձանագրել է գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներш անկում, երկու ամիս անընդմեջ գյուղատնտեսական ոլորտն անկում է ունեցել: Դեռ պետք է ուսումնասիրություններ անեն, որ հասկանան, թե ինչ միտումներ են ազդել գյուղատնտեսության ոլորտի վրա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: Ֆինանսների նախարարությունն այդ հարցի հետ կապված հանդիպումներ է անցկացնելու ԱՎԾ-ի, գյուղնախարարության հետ: Հնարավոր է` պատճառը նախկինում տեղի ունեցած շոկերն են եղել, որոնց մասին գյուղատնտեսության նախարարությունը չի տեղեկացրել:
Մնացած ոլորտների մասով սպասումները, ըստ Արամյանի, համապատասխանում են ընթացիկ ցուցանիշներին, միայն մանրածախ առևտրի ոլորտում են արձանագրել անկում, ինչը նշանակում է, որ հանրության գնողունակությունը նվազել է:
Նշենք, որ առևտրի ոլորտում, անկումային ցուցանիշներին հակառակ, ավելանում է առևտրի հսկայական սրահների` մոլերի թիվը: