կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-11-05 13:42
Տնտեսական

Արդյունաբերության աճի առումով՝ մեր ցուցանիշները լավագույնն են. Կարեն Ճշմարիտյան

Արդյունաբերության աճի առումով՝ մեր ցուցանիշները լավագույնն են. Կարեն Ճշմարիտյան

Այսօր՝ կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարտյանը, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք կառավարության համար մտահոգիչ չէ արտաքին պարտքի ավելացումը՝ հաշվի առնելով տարեսկզբից պարբերաբար վերցրած պարտքերը, ասաց. «Արտաքին պարտքի ծավալները հաշվարկվում են, թե ինչքանով է այն, տնտեսագիտական առումով, մեծ կամ փոքր, ու սա ավելի շատ կապված է տնտեսության արդյունավետությունից: Եթե կարողանում ես սպասարկել այդ վարկերը, վատ ազդեցություն չի ունենա, մանավանդ՝ եթե այսօր վերցնում ենք, օրինակ, 10 տարի ժամկետով, ապա, որպես պարտք, այն հաշվարկվում է 10 տարի հետո»:

Դիտարկմանը, թե ՀՀ-ի ՀՆԱ-ն դոլարով հաշվարկելու դեպքում նվազել է, իսկ արտաքին պարտքը արտարժույթով է, ինչը ցույց է տալիս, որ ՀՆԱ- արտաքին պարտք հարաբերակցությունը գնալով նվազում է, մինչդեռ՝ արդյունաբերությունը չի զարգանում, նախարարը պատասխանեց. «Միայն արդյունաբերությունով չէ, ընդհանուր տնտեսության խնդիր է: Նույնիսկ այս տարի արդյունաբերության աճը, եթե համեմատեք մնացած երկրների հետ, ապա կտեսնեք, որ մեր ցուցանիշները լավագույնն են և՛ տնտեսական աճի իմաստով, և՛ արդյունաբերության, և՛ գյուղատնտեսության: Այստեղ երկար վերլուծության խնդիր կա: Պարտքային բեռ ունենում են աշխարհի՝ անգամ զարգացած երկրները»: