Change.org-ում ստորագրահավաք է սկսվել Թուրքիայի մեջլիսում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջարկած՝ բռնաբարության վերաբերյալ որոշման դեմ:
Ըստ Siyasihaber3-ի՝ ստորագրահավաքին արդեն միացել է 6000 մարդ, ովքեր իրենց դժգոհությունն են հայտնել անչափահասներին իրենց սեռական ոտնձգության ենթարկողների հետ ամուսնացնելու՝ ԱԶԿ-ի որոշման կապակցությամբ:
Նշենք, որ մեջլիսում քննարկվել է որոշում, որի համաձայն՝ երկրում 18-ից ցածր տարիքի երեխաները, ովքեր սեռական բռնության են ենթարկվել կամ ենթարկվում, այսուհետ կամուսնանան իրենց բռնաբարողի հետ: Սկանդալային առաջարկի ընդունման դեպքում անչափահասներն այսուհետ կամուսնանան իրենց դեմ սեռական ոտնձգություն իրականացնողների հետ, ընդ որում` վերջիններս կազատվեն քրեական պատասխանատվությունից: