|
Փոխարժեքներ
27 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն, ի վերջո, խոսել է իր կուսակցության՝ անչափահասների բռնաբարության վերաբերյալ սկանդալային որոշման մասին:
Նշենք, որ Էրդողանի կուսակցության 6 անդամներ մեջլիսում քննարկել էին անչափահասների բռնաբարության վերաբերյալ որոշում, համաձայն որի` բռնաբարության ենթարկված անձը կամուսնանա իր դեմ սեռական ոտնձգություն իրականացրած հանցավորի հետ՝, ընդ որում` վերջինս կազատվի քրեական պատասխանատվությունից:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանը երկար լռությունից հետո ընդամենը հայտարարել է, որ կառավարությունը պետք է հաշվի առնի այդ հարցով բոլոր քննադատություններն ու առաջարկները:
Նշենք նաև, որ, չնայած բոլոր անախորժություններին, այնուամենայնիվ, որոշումն այսօր պետք է քննարկվի մեջլիսում: