|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Change.org-ում պոլսահայ գրող, հրապարակախոս, բառարանագիր Սևան Նիշանյանին թուրքական բանտից ազատ արձակելու պահանջով ստորագրահավաք է սկսվել, որին այս պահի դրությամբ արդեն միացել է շուրջ 14 385 մարդ:
Սևան Նիշանյանը Թուրքիայում ազատազրկման է ենթարկվել «ապօրինի» շինարարություն կատարելու և «կնիք կեղծելու» մեղադրանքով: Պոլսահայ մտավորականը բազմիցս հանդես է եկել թուրքական կառավարության սխալների հրապարակային քննադատությամբ: Նա նաև Թուրքիայում մշտապես բարձրաձայնել է Հայոց ցեղասպանության իրողության մասին:
2014 թվականին Սևան Նշանյանը պարգևատրվել է ՀՀ սփյուռքի նախարարության «Վիլյամ Սարոյան» մեդալով:
Ստորագրահավաքին միանալու համար կարող եք սեղմել այստեղ: