|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
ԱԺ արտահերթ նիստում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության դատախազության` 2016 թվականի գործունեության մասին զեկույցը: Դատախազը նշեց, որ 2016թ. գրանցվել է մարդու դեմ ուղղված հանցագործության 4895 դեպք` 2015-ի 4973 դեպքի դիմաց: Այսինքն` դեպքերը նվազել են 78-ով կամ 1.6%-ով: Ընդ որում` նվազել են բռնաբարության ու բռնաբարության փորձի դեպքերը (39-25) և անձի դեմ ուղղված այլ հանցագործություններ (3663-3517):
Դավթյանի խոսքով՝ մարդու դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման ցուցանիշում գրեթե էական փոփոխություն չի արձանագրվել: 2016թ. բացահայտումը կազմել է 95.7%, իսկ 2015-իմ՝ 96.1%, այսինքն` նվազումը կազմել է 1.6%: Նա նշեց, որ 2016թ., նախորդ տարվա համեմատությամբ, սպանության դեպքերն աճել են 14-ով (52-66) կամ 26.9%-ով, սպանության փորձի դեպքերը` 1-ով (35-36) կամ 2.9%-ով, իսկ առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքերը` 27-ով (173-200) կամ 15.6%-ով:
«2016թ., նախորդ տարվա համեմատությամբ, աճել է սպանությունների բացահայտման ցուցանիշը՝ կազմելով 75.8%` նախորդ տարվա 71.2%-ի դիմաց: Սպանության 66 դեպքից բացահայտվել է 50-ը, նախորդ տարի 52 դեպքից բացահայտվել էր 37-ը»,- հայտնեց գլխավոր դատախազը: