Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
28-ամյա աղջկա բռնաբարության գործը կոծկելու և հանցագործությունը կատարողին «պրծացնելու» մասին Yerkir.am-ը գրել էր ավելի վաղ:
Ակտիվիստ Վահան Մարտիրոսյանը, ով զբաղվում է խնդիրը հանրայնացնելու ուղղությամբ և աղջկա ու նրա հարազատների հետ միասին պայքարում, որպեսզի գործը վերաբացվի, վերջին շրջանում ճնշումների է ենթարկվում:
Yerkir.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ օրեր առաջ հարկային ստուգումներ են սկսվել իր կողմից ղեկավարվող բարեգործական կազմակերպությունում: Իհարկե, «ցանկալի» ոչինչ չի հայտնաբերվել: Սակայն «լուրջ կլյաուզան» հաջողություն է ունեցել. գաղտնի տեսանկարահանել են նրան մի աղջկա հետ, այնուհետև այդ տեսագրությունն ուղարկել նրա կնոջն ու կնոջ մորը:
«Փորձեցին իմ ու մի աղջկա կապը ներկայացնել այնպես, որ ես ընտանիքում պրոբլեմներ ունենամ: Ինչն իրենց մոտ ստացվեց, էդ ստոր տարբերակը հաջողվեց, բավականին անախորժություններ եղան»,- ասաց Վ. Մարտիրոսյանը:
Նա նշեց նաև, որ կան տեղեկություններ, որ բռնաբարություն կատարողը կնոջ հետ սեպտեմբերի 23-ին անվերադարձ, հապճեպ մեկնել է Հայաստանից Ֆրանիսա: «Եվ այս խուճապն էլ վկայում է այն մասին, որ գործը մոտենում է ավարտին: Ո\'չ տունը, ո\'չ մեքենան չեն վաճառել»,- ասաց Մարտիրոսյանը:
Ակտիվիստն այս ճնշումներից չի ընկրկում և պայքարը շարունակելու է: Նրան շուտով միանալու են այլ հայտնի անձինք` Ազգային ժողովի պատգամավորներ, արտիստներ, հասարակական-քաղաքական գործիչներ:
Վ. Մարտիրոսյանը հայտնեց նաև, որ ճնշումներ կան բռնաբարության զոհ աղջկա վրա: Նա սովորում է բուհում, և պարբերաբար դեկանատից նոր բաներ են հորինում` աղջկան հոգեպես ընկճելու համար:
Մանրամասները` տեսանյութում: