Թուրքիայի մեջլիսում Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության 6 պատգամավորների կողմից ներկայացված սկանդալային առաջարկը ցույցերի պատճառ է դարձել:
Նշենք, որ մեջլիսում քննարկվել է որոշում, որի համաձայն՝ երկրում 18-ից ցածր տարիքի երեխաները, ովքեր սեռական բռնության են ենթարկվել կամ ենթարկվում, այսուհետ կամուսնանան իրենց բռնաբարողի հետ: Սկանդալային առաջարկի ընդունման դեպքում անչափահասներն այսուհետ կամուսնանան իրենց դեմ սեռական ոտնձգություն իրականացնողների հետ, ընդ որում` վերջիններս կազատվեն քրեական պատասխանատվությունից:
Որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել երկրում: Հիմնականում կին ցուցարարները բողոքի ցույցեր են սկսել երկրի տարբեր շրջաններում: Միայն Սամսունում ցույցերի ընթացքում թուրքական ոստիկանությունը ձերբակալել է 12 ցուցարարի, իսկ Քոջայելի շրջանում՝ 15-ի:
Նշենք նաև, որ ընդդիմության մի քանի պատգամավորներ անմարդկային որոշման պատճառով բողոքի հայց են ներկայացրել դատարան: