կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2015-12-10 11:52
Աշխարհ

Թուրքիան շրջափակել է Հայաստանն ու հայերի դեմ Ցեղասպանություն իրագործել. Սպիտակ տան կայքէջում Թուրքիայի դեմ ստորագրահավաք է սկսվել

Թուրքիան շրջափակել է Հայաստանն ու հայերի դեմ Ցեղասպանություն իրագործել. Սպիտակ տան կայքէջում Թուրքիայի դեմ ստորագրահավաք է սկսվել

ԿՀՎ նախկին վերլուծաբան Ջեյմս Ժաթրասը Սպիտակ տան պաշտոնական կայքէջում ստորագրահավաք է սկսել՝ «նախագահ Էրդողանի ղեկավարած Թուրքիան ահաբեկչությանն աջակցող երկիր հայտարարելու» համար:

Թուրքական Abcgazetesi.com-ի թղթակից Յըլմազ Փոլաթը տեղեկացնում է, որ Սպիտակ տան կայքի «ստորագրահավաք» բաժնում տեղ գտած այս նախաձեռնության վերաբերյալ հաղորդագրության մեջ գրված է. «Անհերքելի փաստ է, որ Սիրիայում ԻՊ թիրախները ռմբակոծող ռուսական ինքնաթիռ խոցելուց հետո նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ղեկավարվող Թուրքիան աջակցում է Սիրիայում ահաբեկչական խմբավորմանը: ԻՊ-ն Թուրքիայի տարածքով նավթ է վաճառում և «Ալ Քաիդա»-ի ահաբեկիչների հետ սահմանից սահման անցնում:

Թուրքիան մինչ այդ էլ Բոսնիայում, Չեչնիայում, Պաղեստինում, Կոսովոյում, Վրաստանում, Եգիպտոսում և Չինաստանում աջակցել է ահաբեկչական խմբավորումներին, իր հարևանների նկատմամբ ագրեսիվ դիրքորոշում ցուցաբերել (Կիպրոս զորք մտցրել, Հունաստանի օդային տարածքը խախտել և շրջափակել Հայաստանը), Ցեղասպանություն իրագագործել հայերի, հուների և ասորիների նկատմամբ:

Այդ իսկ պատճառով Թուրքիան պետք է համարվի ահաբեկչությանն աջակցող երկիր և պետք է վերջ տրվի Ամերիկայի եւ Թուրքիայի՝ ՆԱՏՕ-ում դաշնային հարաբերություններին»:

Ներկա դրությամբ պարտադիր 100 հազար ստորագրությունից դեռևս հավաքվել է 636-ը:

Ստորագրահավաքն՝ այստեղ:

\"[Haber