Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Ստամբուլից հեռարձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի կասեցման մասին կայացրած որոշման դեմ Թուրքիայում ստորագրահավաք է սկսվել:
Այն կասեցվել էր «Թուրքիայի Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի» (RTÜK) կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթի հանրայնացման հիմքով:
RTÜK-ի որոշման դեմ այդպես իրենց բողոքն են արտահայտել մի շարք սյունակագիրներ, լրագրողներ և քաղաքական գործիչներ:
Բողոք արտահայտող ստորագրահավաքի տեքստում ասված է. «Açık Radyo-ն ռադիոալիք է, որը նշել է յուրաքանչյուր մտքի արտահայտման համար իր բաց լինելը: RTÜK-ի կողմից այդ ռադիոյի հեռարձակումը դադարեցնելու մասին կայացված որոշումը ընդունելի տարբերակ չէ և բացահայտորեն հակասում է սահամանդրությունում երաշխավորված խոսքի ազատությանը:
Մենք պահանջում ենք, որ այս որոշումն իսկույն չեղարկվի և էլ ավելի շատ վնաս չհասցվի խոսքի ազատությանը»:
Ընդգծվել է նաև, որ լիցենզիայից զրկված ռադիոալիքը տարիներ ի վեր բարձրորակ հեռարձակում է ապահովել:
Հիշեցնենք, որ RTÜK-ը կասեցրել էր Ստամբուլից հեռաձակվող «Açık Radyo»-ի լիցենզիայի վավերականությունը: