| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Տեղեկացրել էինք, որ այսօր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ռեկտորի պաշտոնում վերընտրվեց բուհի ռեկտոր Շահեն Շահինյանը:
Խոսելով հետագա անելիքների մասին` նա նշեց, որ կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի կարգավիճակը պետք է փոխվի, այն պետք է դառնա առանձին բուհ: «Մենք այնտեղ 500 ուսանող ունենք, և սա քիչ թիվ չէ` նոր կրթական կառույց ունենալու համար: Բացի այդ` կարծում եմ` Գյումրին պետք է ունենա իր արվեստի բուհը` իր ուզած անունով»,- նշեց Շահինյանը:
Երևանի փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանին հարցը մտահոգիչ թվաց: «Չե՞ք կարծում, որ ձեր վերահսկողությունը դադարեցնելու և առանձին կարգավիճակ ունենալու դեպքում, այո, առաջին հայացքից Գյումրիի համար պատվաբեր կլինի, սակայն որակական առումով` գուցե ավելի խոցելի լինի այն, քանի որ մասնագիտացված բուհերի վերահսկողությունը լուրջ դերակատարում ունի»,- հարցրեց նա:
Կոնսերվատորիայի` Գյումրու մասնաճյուղի տնօրենը Կարինե Ավդալյանը պատասխանեց, որ ինքը դեմ չէ նման առաջարկին, չնայած պետք է նշել նաև, որ բուհի գրանցած հաջողությունների 99 տոկոսը մայր բուհի շնորհիվ է" «Թող կառավարությունը որոշի: Համենայն դեպս, որպես մասնաճյուղ, մենք մեզ լավ ենք զգում»,- հավելեց նա: