Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը միակ պաշտոնյան է, որն արդեն երկրորդ անգամ չի գալիս բյուջետային քննարկումներին՝ ըստ Yerkir.am-ի նախ այս դիտարկումը հնչեցրեց ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը` ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում դիմելով Երևանի փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:
Փոխքաղաքապետն ասաց, որ Հայկ Մարությանը երկու վարակված քաղաքացիների կոնտակտավոր անձ է, այդ պատճառով է իր փոխարեն փոխքաղաքապետին ուղարկել։
Թանդիլյանը նկատեց, որ կոնտակտավոր լինելը վարակված լինելուց վատ չէ և եթե վարակված վարչապետը կարողացել է հեռավար մասնակցել, ապա այդ հնարավորությունը կարող էին ապահովել նաև քաղաքապետի համար։
Մանե Թանդիլյանի բուն հարցը Երևանի տրանսպորտի բարեփոխումների ծրագրին էր վերաբերում․ ի՞նչ փուլում է և ինչու է նշվում, որ չի իրականացվել, որովհետև չի իրականացվել։
Հրաչյա Սարգսյանն ասաց, որ ծրագիրը մեկնարկել է 2018 թ դեկտեմբերին և ընդհանուր բյուջեն 100 միլիոն եվրոյից անցնում է։
«Մինչ մենք որոշակի փոփոխություններ կիրականացնեինք, ուսումնասիրվում էր լրացուցիչ ներդրումային ֆոնդերի կամ վարկային միջոցների ներգրավումը, որովհետև 60-70 միլիոն սեփական մուտքեր ունեցող քաղաքի բյուջեով հնարավոր չէր իրականացնել 100 միլիոնանոց ծրագիր, ուստի այստեղ աշխատանքն իրականացնում են քաղաքապետարանը և կառավարությունը համատեղ»,-մանրամասնեց Երևանի փոխքաղաքապետը։
Նա ասաց, որ որպես ծրագրի մեկնարկային իրագործում 100 միավոր 12 մետրանոց ավտոբուսների գնման մրցույթ է հայտարարված, որով կունենաք Երևան մատակարարված առաջին խմբաքանակը, որպես շարժակազմի համալրման առաջին փուլ։
Մանե Թադիլյանը նկատեց, որ 2018-ի դեկտեմբերից մինչև այսօր միայն մեկ մրցույթ են հայտարարել, ուրիշ ոչինչ չեն արել։
Սարգսյանն ասաց, որ ֆինանսավորման աղբյուրների ուսումնասիրություն է կատարվել․ «Այս պահին ներդրումային կոմպոնենտ չի պարունակում, որ որևէ ներդրողի համար լինի հետաքրքիր, քանի որ ամբողջ աշխարհում տրասպորտային ցանցը վնասաբեր է և սուբսիդավորվում է կառավարության կողմից»։
Նա տեղեկացրեց նաև, որ այս պահին չկա որոշում՝ ծրագիրն արվում է ներդրումայի՞ն, վարկայի՞ն միջոցներով, թե՞ կառավարության ուղիղ սուբսիդավորմամբ։ Նշված 100 ավտոբուսը գնել են կառավարության տրամադրած միջոցներով՝ 10 միլիարդ դրամով։
«Հաջորդիվ մաս-մաս կներկրվեն մնացած խմբաքանակները, քանի որ մինչև ավտոբուսների ամբողջ քանակը՝ 840 միավորը չլինի, չենք կարող ծրագիրն իրականացնել, որովհետև դեռ 20 տոկոսով էլ ռեզերվային պարկ պետք է ձևավորվի»,-ասաց Հրաչյա Սարգսյանը։
Մանրամասն՝ տեսանյությում․