կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-09-18 14:23
Հասարակություն

Երևանի փոխքաղաքապետին սպասարկող մեքենան վթարի է ենթարկվել. 5 վիրավոր

Երևանի փոխքաղաքապետին սպասարկող մեքենան վթարի է ենթարկվել. 5 վիրավոր

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ըստ Shamshyan.com-ի՝ Ժամը 08։50-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 12-րդ կմ հատվածում բախվել են Hyundai Sonata մակնիշի 004 ԼՍ 01 համարանիշի և Volkswagen մակնիշի 775 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մասիսի բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Մասիսի Ճանշինի աշխատակիցները, ովքեր այդ պահին ճանապարհին մաքրման աշխատանքներ կատարելիս են եղել, և օպերատիվ է գործել Մասիսի հիվանդանոցի բժիշկները, ովքեր նախ տեղում են օգնություն ցուցաբերել վիրավորներին, իսկ հետո տեղափոխել հիվանդանոց։

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Hyundai-ը բախումից հետո բախվել է ճանապարհի մեջտեղում կառուցված բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշին՝ մասամբ մխրճվելով երկաթների մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Hyundai-ը հաշվառված է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում և սպասարկում է Երևանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանին, սակայն փոխքաղաքապետը ավտոմեքենայում չի եղել։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում