Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի կարծիքով` Գյումրիի դեպքի համար ռուսական հանձնաժողով ուղարկելը գործի նախաքննությունն իրենց ձեռքը վերցնելու նպատակ էր հետապնդում, իսկ երբ հայտնի դարձավ, որ Պերմյակովին բռնել են ռուս սահմանապահները, հասկանալի էր, որ այլ երևույթի հետ գործ ունենք:
Սաֆարյանի խոսքով` Հայաստանի իշխանությունները պետք է շնորհակալություն հայտնեն Գյումրիին, որ խայտառակվելուց փրկում է: Ըստ նրա` խայտառակություն կլիներ այն, որ այս բողոքները չլինեին, և կողքից հետևեին, թե ինչպես են ռուսները քննություն անցկացնում:
Անդրադառնալով գործի քննությունն անցկացնելու` ռուսական իշխանությունների ձգտմանը` Սաֆարյանն ասաց. «Ես չէի պատկերացնում, որ ռուսական իշխանություններն այսքան մեծ հարված կհասցնեին հայ-ռուսական բարեկամությանը»:
Ռուսական քննչական խմբի ներկայությունը Գյումրիում, ըստ նրա, երկու բացատրություն ունի: «Կա'մ տեղի է ունեցել սարսափելի մի իրադարձություն, որի մասին անգամ մենք պատկերացնել չենք կարող, օրինակ` հատուկ օպերացիա, որի թիրախը ռուսական ռազմաբազան է, կամ, ասենք, այլ երկրների հատուկ ծառայություններ վերբովկա են արել ռուս զինվորին: Երկրորդ բացատրությունն էլ զինծառայողին «փախցնելու», ասինքն` Ռուսաստանում դատելու նպատակ է հետապնդում»,- ասաց նա: