Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազգային ժողովի պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ մամուլում շրջանառվող լուրերին, թե կուսակցության առաջիկա համագումարում ՀՀԿ փոխնախագահի պաշտոնում իրեն փոխարինելու է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա ընդգծեց, որ կուսակցության գործադիր մարմնի նիստերում այդ հարցը չի քննարկվել:
Հարցին` կուսակցության ղեկավար կազմում փոփոխությունների անհրաժեշտություն տեսնո՞ւմ է, Ռազմիկ Զոհրաբյանը պատասխանեց. «Ես այդ հարցին չեմ կարող պատասխանել, որովհետև նման քննարկում չի եղել: Երբ լինի նման քննարկում, ես կարծիքս կհայտնեմ»:
Անդրադառնալով Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ-ին հնարավոր անդամակցությանը` նա ընդգծեց, որ այդ հարցը կքննարկվի, եթե Կարեն Կարապետյանը կուսակցությանն անդամագրվելու դիմում ներկայացնի, սակայն նման դիմում դեռ չկա:
Զոհրաբյանի խոսքով՝ նորություն չէ, որ Հայաստանի նոր կառավարության ղեկավարը ՀՀԿ-ի հետ կարող է համագործակցել: Պատգամավորը հիշեցրեց, որ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ի ցուցակը գլխավորել է Երևանի ավագանու ընտրություններում և որոշ ժամանակ զբաղեցրել քաղաքապետի պաշտոնը:
Նա դժվարացավ պատասխանել հարցին՝ կլինի՞ հաջորդ խորհրդարանում, թե՞ ոչ, սակայն նշեց, որ կլինի հաջորդ խորհրդարանում, եթե կուսակցությունը նման որոշում կայացնի, իսկ եթե չլինի նման որոշում, ինքը չի նեղանա: