կարևոր
4072 դիտում, 11 ամիս առաջ - 2023-12-04 16:41
Քաղաքական

Ժողովրդի անունից պիտի որոշում կայացնի Արփի Դավոյա՞նը, ում ձեռքի աղավնին հետո հայտնվեց թուրքի ձեռքում. Էդգար Ղազարյան

Պետք է փաստենք, որ պատմության մեջ առաջին դեպքն է, երբ որ օրենքի նախագծի հեղինակը ՀՀ քաղաքացիներն են»,- ԱԺ դիմաց «Հայաքվե» նախաձեռնության ակցիայի ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։

Ըստ Ղազարյանի, եթե ՔՊ-ականները քաղաքացու հանգամանքը շահարկելով եկել, դարձել են իշխանության տեր, առաջին անգամ քաղաքացիների նախաձեռնած օրինագծին անվերապահորեն պետք է կողմ քվեարկեն։

«Հիմա տեսեք՝ ինչ է ստացվել. մեր քաղաքացիների, մեր  բոլորի դիրքորոշոման վերաբերյալ պետք է այսօր որոշում կայացնի Ալխաս Ղազարյանը։ Ուզում եմ իմանալ՝ մեր հասարակության մեջ  մի հոգի կա՞,  որ լսել է Ալխաս Ղազարյանի անուն-ազգանունը։

Որոշում պետք է կայացի Արփի Դավոյանը։ Նրան մարդիկ մի բանով են հիշում՝ աղավնին ձեռքը կանգնել էր հրապարակում։ Ընդ որում, այդ աղավնին, չգիտես ոնց, հայտնվեց ադրբեջանցի «բնապահպանի» ձեռքը Շուշիի  մատույցներում, նա էլ սատկացրեց։ Ինձ թվում է ՝ նույն աղավնին է։ Թե ինչպես Արփիի ձեռքից   հայտնվեց թուրքի ձեռքը, չեմ իմանում։

Կամ պետք է որոշում կայացնի Տրդատ Սարգսյանը։ Տեսե՞լ եք Տրդատ Սարգսյանին։ Տեսնելու բան է։ Կյանքում նրա առաջին պաշտոնը, աշխատանքը, որ որ տնից գնացել է  աշխատանքի, եղել է  Վայոց Ձորի մարզպետ։ Այդ պաշտոնում  հայտնվել է գնդապետի սպանության սկանդալային պատմության մեջ, դրանից հետո դարձել է ՔՊ պատգամավոր»,- ասաց Ղազարյանը։

Հիշեցնենք, որ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվում է «ՀայաՔվե» քաղաքացիական օրենսդրական նախաձեռնության օրենքի նախագիծը։ Իսկ ԱԺ դիմաց հավաքված են նախաձեռնության անդամներն ու նախաձեռնությանն իրենց ստորագրություններով միացած քաղաքացիները։
«Հայաքվե» նախաձեռնությունը առաջարկել է  Հայաստանի ՔՕ օրենսգրքում լրացումների նախագիծ, ըստ որի քրեորեն պատժելի  արարքներ են որակվում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելը կամ դրա վտանգավորությունը նսեմացնելը ու ՀՀ անունից Արցախն այլ պետության կազմում ճանաչելը։