Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ հերթական քառօրյա նիստում քննարկվում է բանակում հատուցման համակարգն ապահովող հիմնադրամի ստեղծման հարցը՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների առողջությանը կամ կյանքի վնասի փոխհատուցման մասին» օրինագիծը, որի մասին զեկուցեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:
Հիշեցնենք, որ խոսքը մարտական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքների և հաշմանդամ դարձած զինծառայողների հատուցման և ապահովագրության համար ստեղծվող հիմնադրամի մասին է, որի գումարները գոյանալու են` յուրաքանչյուր աշխատողից ամսական 1000 դրամ գանձելով:
Վիգեն Սարգսյանի խոսքով՝ կան վերանայման ենթակա հարցեր, օրինակ` այն, որ այն ընտանիքները, որոնք ունեն ժամկետային զինծառայողներ, չպետք է վճարեն այդ գումարը: Ըստ նախարարի` դա շատ տրամաբանական առաջարկ է, որով հենց ինքը հանդես կգա:
«Այս օրինագիծը սուր, հաճախ միմյանց վիրավորող արտահայտությունների տեղիք է տվել այս օրերին, սակայն այս օրենքի բովանդակությունը կարծես այն չէ, որ պիտակավորեն մեկը մյուսին: Միաժամանակ՝ առաջարկելով այս օրենքի նախագիծը, չէի կարող ունենալ միավորներ կուտակելու ձգտում, չեմ փնտրել սրա մեջ քաղաքական դիվիդենդներ, այլ ցանկանում ենք ունենալ մի հարցի պատասխան՝ հնարավո՞ր է նոր քաղաքականություն ներկայացնել այս հարցնում: Ունենք հայրենիքի համար զոհվածներ, հաշմանդամներ, եթե փորձեինք բյուջեի հաշվին անդրադարձ կատարել բոլորին, ապա կկատարեինք պոպուլիստական քայլ՝ ընդառաջ ԱԺ ընտրություններին, բայց բյուջեի գումարները դրա հնարավորությունը չեն տալիս: Ուզում եմ ազնիվ ասել, որ միայն ուրախ և կողմ կլինեմ, թե պատգամավորներից յուրաքանչյուրը և համապատասխան մարմինները անուն առ անուն թվարկեն նրանց, ովքեր փորձել են պաշտպանության բյուջեի հաշվին կառուցել իրենց ընտանիքների ենթադրյալ երջանկությունը: Խորապես վստահ եմ, որ դա անհնար է ոչ միայն իրավական, այլ բարոյական առումով»,- ասաց Վիգեն Սարգսյանը: