|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Եվրամիությանը մինչև 2030 թվականը միանալու հավանական թեկնածու երկրների ցանկն արդեն կա։ Այդ երկրներն ընդամենը 4-ն են՝ Ուկրաինա, Մոլդովա, Ալբանիա և Չեռնոգորիա։ Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրամիության դիվանագիտական ծառայության ղեկավար Կայա Կալասը։ Նրա խոսքով՝ Ուկրաինայի համար ԵՄ-ին անդամակցությունը պետք է դառնա կարևոր անվտանգության երաշխիք։
Իր հերթին, ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսը նույն մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Եվրոպական հանձնաժողովը աջակցում է Չեռնոգորիայի՝ ԵՄ անդամակցության բանակցությունների ավարտին հասցնելուն մինչև 2026 թվականը, Ալբանիայինը՝ մինչև 2027 թվականը, իսկ Ուկրաինային և Մոլդովային՝ մինչև 2028 թվականը։