|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Խորհրդարանում զավեշտալի իրավիճակ է ստեղծվել. արդեն որերորդ անգամ «Ելք» խմբակցությունը օրենքների քվեարկությունից առաջ 20 րոպեանոց ընդմիջում է վերցնում:
Հերթական ընդմիջումը վերցնելուց առաջ վարման կարգով ելույթ ունեցավ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Նիկոյանը: Դիմելով ԱԺ նախագահին` նա ասաց, որ ընդդիմադիրները օգտվում են նաեւ նրա՝ նիստը վարելու բարեկիրթ վարքագծից:
Այնուհետեւ վարման կարգով ելույթ ունեցավ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Դիմելով ՀՀԿ-ականներին` պատգամավորն ասաց. «Քանի որ երկու ժամ դեռ էստեղ ենք, կառաջարկեի մեզ պատիվ տալ»: