Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Շատ երկրներում բարի ավանդույթ է դարձել Նոյեմբերի 13-ը նշել որպես բարության միջազգային օր (World Kindness Day)։ 1998-ի այս օրը Տոկիոյում բացվել է Բարության համաշխարհային շարժման առաջին կոնֆերանսը, որին մասնակցել է Ավստրալիան, Կանադան, Ճապոնիան, Թաիլանդը, Սինգապուրը, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ն:
Շարժման հեղինակները նպատակ ունեն բարի գործերի համար միավորել բազմաթիվ ազգերի՝ անկախ լեզվապատկանելիությունից։ Նրանց կարծիքով, բարի գործեր կատարելը անհամեմատ հեշտ է, բարին գումարով չի չափվում, չի պահանջում շատ ժամանակ եւ ուժ, կարեւորը սկսելն է, թեկուզ անծանոթին բարի ժպիտ պարգեւելով, որը կարող է հրաշքներ գործել, նույնիսկ այն մարդու համար, ով կատարում է այդ բարի գործը։
Բարի գործերը շրջապատին բարձր տրամադրություն են հաղորդում, լավացնում են ինքնազգացողությունը, բարձրացնում են կյանքի տոնուսը։