Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Իրավիճակը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին համեմատաբար կայուն է, թեեւ հնչում են կրակոցներ: Այս մասին yerkir.am-ի հետ զրույցում նշեց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Ըստ նրա` չնայած երեկ գիշեր և այսօր հնչած կրակոցներին` ՊԲ-ն, բարեբախտաբար, կորուստներ չունի: Խոսելով երեկ Գյուլիստանի ուղղությամբ տեղակայված դիրքերի վրա հակառակորդի հատուկ նշանակության ջոկատի հարձակման մասին` Բաբայանը նշեց, որ այսպիսի քաղաքականությունը, պահելաձևը Ադրբեջանի էությունն է, ապրելակերպը, քանի որ ահաբեկչական պետություն է:
«Կան, չէ՞, մոլագարներ, որոնք, երբ կյանքի որոշ ընթացքում դառնում են այդ հիվանդության կրողը, համապատասխան ձևով են սկսում վարվել: Այս պետությունն ի ծնե է այդպիսին, որովհետև եղել է արհեստականորեն ստեղծված` աշխարհաքաղաքական նպատակներով: Պետությունը եղել է արհեստական, ժողովուրդը` նույնպես: 1936-ին ստեղծվել է ադրբեջանական ազգը, որը չի ձևավորվել մինչև վերջ, դրա համար էլ այս պետությունն ունի նման ագրեսիվ դրսևորումներ, ահաբեկչական պահվածք բոլոր հարևանների նկատմամբ` Արցախ, Հայաստան, Վրաստան, Դաղստան… Ադրբեջանն իրեն այդպես է պահում, քանի որ տիրացել են այլ պետության տարածքին, մշակույթին, պատմությանը»,- ասաց Բաբայանը:
Ըստ նրա` ինչպես մոլագարների մոտ են լինում ակտիվացման փուլեր, ադրբեջանցիների մոտ էլ հիվանդությունը զարգանում է փուլ առ փուլ: «Հիմա մուսուլմանները Նովրուզ են տոնում: Ադրբեջանը սկսում է նման վատություններ անել, թեպետ այն բարության տոն է և որևէ կապ չունի արյան հետ, բայց նրանք փորձում են արյունով շնորհավորել մեկը մյուսին: Շուտով Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, օլիմպիական խաղերը, և այս իրադարձությունների ժամանակ էլ փորձելու են նման քայլերի դիմել»,- ասաց ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը:
Բաբայանը նշեց, որ ողբերգություն է մեզ համար, երբ նույնիսկ մեկ հայորդու «մազն է ծռվում»: «Մենք զինվորներին որպես հրեշտակ պահապաններ ենք տեսնում, բայց ի՞նչ անենք, երբ գործ ունենք այսպիսի աննորմալ պետության հետ: Կան մարդիկ, որ ասում են` միգուցե միակողմանի զիջումների գնանք, որպեսզի երեխաների կյանքերը փրկենք: Ոչ, ի վերջո, պետք է հասկանանք, որ ինչքան էլ ծանր լինի, բայց հակառակը բերելու է ավելի մեծ ողբերգության` ցեղասպանություն է լինելու, որովհետև ագրեսորը չի կանգնելու»,- ասաց նա: