|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Այսօր Բաքվի բանտում գտնվող Դավիթ Բաբայանի ծնունդն է: Այս առնչությամբ իր ֆեյսբուքյան էջում ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրել է. «Դավիթին արդեն 15 տարի է ճանաչում եմ, դեռ չեմ խոսում այն մասին, որ դրանից 4-ը` միասին, աշխատել ենք Արցախի նախագահի աշխատակազմում:
Ամբողջ կյանքը գիտությանն ու պետական ծառայությանը նվիրած մարդն այսօր բանտում է, այն էլ` ադրբեջանական:
Իր ընտանիքին ու երկրին նվիրված մարդ, ով անչափ սիրում էր Արցախն ու անմնացորդ նվիրված էր իր հայրենիքին:
Դավիթ ջան, ծնունդդ շնորհավոր:
Ազատություն քեզ ու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայերին»: