կարևոր
3655 դիտում, 1 տարի առաջ - 2023-03-08 11:11
Հասարակություն

Ձեր ժպիտը, սերն ու լավատեսությունը մեզ օգնում են գործել էլ ավելի արդյունավետ․ Գառնիկ Դանիելյան

Ձեր ժպիտը, սերն ու լավատեսությունը մեզ օգնում են գործել էլ ավելի արդյունավետ․ Գառնիկ Դանիելյան

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գառնիկ Դանիելյանը շնորհավորել է Կանանց տոնի՝ Մարտի 8-ի առթիվ:

«Սիրելի կանայք, մայրեր, քույրեր․

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ Կանանց միջազգային օրվա կապակցությամբ։

Ձեր ժպիտը, սերն ու լավատեսությունը մեզ օգնում են գործել էլ ավելի արդյունավետ։

Մաղթում եմ, որ միշտ մնաք գեղեցիկ, տարածեք Ձեր լույսն ու բարությունը՝ աշխարհը ավելի լավը դարձնելով։

Առանձնահատուկ կերպով ուզում եմ շնորհավորել մեր հայրենիքին ամենաթանկը տված կանանց։

Նժդեհն ասում է՝ հայ կինը ավելի հերոսուհի, քան թախծության մայր պիտի լինի: Դուք իսկապես հերոսուհիներ եք։

Շնորհավորում եմ նաև Արցախի բոլոր կանանց։ Այս դժվարին օրերին դուք ապացուցում եք, որ հայոց պատմության մեջ մեր կանանց անկոտրում ոգու մասին պատմությունները լեգենդ չեն, և այսօր էլ այդպիսի օրինակ է արցախցի կինը։

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ․ եղեք երջանիկ և սիրված, սիրելի կանայք։

Սիրով՝ Գառնիկ Դանիելյան»։