|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հռոմի պապի` Հայաստան այցից հետո հասկացանք, որ նման լուսավոր կերպարների կարիք ունի հայ ժողովուրդը, որովհետև դրանից հասարակությունն է փոխվում. այսօր լրագրողներին ասաց լեզվաբան Դավիթ Գյուրջինյանը:
Ըստ նրա` Հռոմի պապի քայլերը պարզ էին, մարդկային` զորակցել կարիքավորներին, խնդակցել մանկանը, ապրումակցել հաշմանդամություն ունեցող անձին: Հռոմի պապի քայլերը մարդկային ուղերձներ էին, որոնք, ըստ լեզվաբանի, մեր հասարակությունը որսաց:
«Հույս ունեմ, որ այս ամենն անհետ չի կորչելու, նա գնաց, բայց Հայաստանում թողեց լույսի ու բարության իր բաժինը: Ճիշտ է, այն մարդիկ, ովքեր չէին փոխվելու, չեն էլ փոխվելու, բայց Հռոմի պապի այցից դասեր քաղեցին նրանք, ովքեր դրա կարիքն ունեին: Նա սովորեցրեց ավելի բարի ու մարդկային դարձնել մեր իրականությունը և շրջվել դեմքով դեպի մարդը»,- ասաց Գյուրջինյանը:
Ինչ վերաբերում է Հռոմի պապի խոսքում Նարեկացու մասին պարբերաբար հիշատակմանը, իսկ մինչ այդ էլ` սրբադասմանը, ապա, Գյուրջինյանի կարծիքով, Նարեկացին մեծություն է` անկախ նրանից` նրան ճանաչո՞ւմ են, թե՞ ոչ, և նրա մեծությունը չի խամրում նրան չճանաչելուց: