|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
«Մեր տեղեկություններով՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ևս սկսում է կադրային փոփոխությունները։ Արդեն հայտնի է, որ Հանրային հեռուստաընկերության 1-ին լրատվականի տնօրեն Գևորգ Ալթունյանը նշանակվելու է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ՝ փոխարինելով Վարդան Ավետիսյանին։ Սա ոչ այնքան Վիգեն Սարգսյանի կադրային նշանակումն է, որքան Բաղրամյան 26-ինը՝ իշխանություններին ծառայած Ալթունյանին հո օդում չէի՞ն թողնի։ Ինչ վերաբերում է Վ. Ավետիսյանին, ապա նա համակարգի հնաբնակներից է, Սերժ Սարգսյանի համագյուղացին։ ՊՆ-ում վստահ են՝ նրան ևս անգործ չեն թողնի, խորհրդական կամ նման մի պաշտոն կտան։ Մեր տեղեկություններով՝ ՊՆ-ում կաշխատի նաև արդարադատության նախարարի նախկին խորհրդական Դավիթ Ղուլյանը, ամենայն հավանականությամբ՝ աշխատակազմի ղեկավարի տեղակալ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։