|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
«Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են։ Արդեն գրել ենք, որ ՊԵԿ նախագահի տեղակալ Արմեն Ալավերդյանին փոխարինել է Կարեն Բրուտյանը, մյուս տեղակալի՝ Արթուր Աֆրիկյանի փոխարեն էլ նշանակվել է Սամվել Ավետիքյանը։ Ինչպես և հայտնել էինք, օպերատիվ հետախուզության վարչության պետ Ռոբերտ Գալոյանին էլ փոխարինել է Գարեգին Առաքելյանը։ Ստուգումների վարչության պետի թափուր պաշտոնին նշանակվել է Տիգրան Կիրակոսյանը, որը ժամանակին Զարեհ Սարգսյանի տեղակալն էր կենսաթոշակային ֆոնդում։ Այս նշանակումն այդքան էլ լավ չի ընդունվել համակարգում, մարդիկ հարց են տալիս, թե ինչու է հազար ու մի կոռուպցիոն պատմությունների մեջ հայտնված մարդը գալիս հարկային։ Աշխատակազմը տարակուսած է նաև աշխատակազմի նոր ղեկավարի՝ 30-ամյա մի երիտասարդի նշանակման կապակցությամբ»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։