Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱԺ-ն քննարկում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծը:
Հիմնական զեկույցող` ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Վիգեն Քոչարյանը նշեց, որ օրենքը հետապնդում է այն հիմնական նպատակները, որ արտացոլված են օրենքի նախագծի վերնագրում: Ըստ նրա` օրինագծով նախատեսվում են տարբեր պետական մարմինների կողմից ձեռնարկվող միջոցառումներ` կապված ընտանեկան բռնության կանխարգելման հետ:
«Խոսքը կանխարգելիչ միջոցների մասին է, որոնք երեքն են` նախազգուշացման, անհետաձգելի միջամտության և պաշտպանական որոշման մասին»,- ասաց փոխնախարարը:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, դիմելով հիմնական զեկուցողին, ասաց, որ գուցե նա անմիջապես ներկայացնի այն փոփոխությունները, որոնք կատարվել են: «Պարո'ն Քոչարյան, ներկայացման ժամանակահատվածը շատ կարճ էր: Մենք ունենք օրենքի տարբերակ և լրամշակված տարբերակ, գուցե օգտագործեք այս կարճ ժամանակահատվածը և ներկայացնեք այն փոփոխությունները, որ կատարվել են»,- ասաց պատգամավորը:
Քոչարյանն էլ նշեց, որ օրենքի նախագիծը լայն քննարկումների ճանապարհ է անցել: «Եղել են հասարակական քննարկումներ, լսումներ ԱԺ-ում, եղել են շատ չհիմնավորված մեղադրանքներ, բայց եղել են նաև մտահոգություններ ու առաջարկություններ: «Եվ դրանց շնորհիվ էր, որ հասանք այդ հանրային քննարկման բուն նպատակին, որպեսզի ստանանք առաջարկություններ, որոնք ուղղված են նախագծի բարելավմանը: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն բոլոր պատգամավորներին, այդ թվում` նաև Ձեզ, պարոն' Վարդանյան, որ առաջարկություններով թույլ տվեցիք մեզ էլ ավելի հստակեցնել այն դրույթները, այն շեշտադրումները, որոնք կային օրենքում»,- ասաց նա: