Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հրապարակ» թերթը գրում է․
Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակվելուց հետո Ռուբեն Վարդանյանը չի շտապում կառավարության կազմում փոփոխություններ անել։ Դա առաջին հայացքից տարօրինակ է, քանի որ նա ստացել է կառավարման լայն լիազորություններ. եթե Արտակ Բեգլարյանը պետնախարարի պաշտոնում 5 ոլորտ էր ղեկավարում, ապա Ռուբեն Վարդանյանի վերահսկողության տակ են բոլոր նախարարությունները, բացի ուժայիններից, ինչպես նաեւ կառավարությանն առընթեր բոլոր մարմինները, մինչեւ անգամ ԱԳՆ-ն, որն Արցախի քաղաքական շրջանակները նոնսենս են համարում, քանի որ պետության գլուխն է արտաքին քաղաքականությունը որոշում։
Լուրեր կան, որ Վարդանյանը չի շտապում մի քանի պատճառներով, թեպետ ի սկզբանե ցանկացել է իր մարդկանց նշանակել գերատեսչությունների ղեկավարներ եւ Հայաստանից է փորձել մարդ հրավիրել, սակայն Արցախում նրան հասկացրել են, որ այդ քայլը չի ներվի։ Կարող է 1-2 հայաստանցի ներգրավել կառավարության կաբինետում, բայց ոչ ավելին։ Հիմա նա չի շտապում, որ «թշնամիների» բանակ չձեւավորի իր դեմ։ Ասում են, թե որոշել է՝ ով պետք է լքի, ով մնա, ոմանց էլ ժամանակ է տվել՝ գուցե կարողանան իր հետ համագործակցել։
Ամեն դեպքում, կադրային նոր քաղաքականությունը կսկսի նոր տարուց։ Մեզ ասացին նաեւ, որ կա պայմանավորվածություն, որ ինչ-որ փուլից նաեւ ուժային կառույցներն են անցնելու Վարդանյանի վերահսկողության տակ։ Արցախում այլեւս չեն կասկածում, որ սահուն իշխանափոխության գործընթաց է սկսվել, եւ Արայիկ Հարությունյանն իր լիազորությունները դանդաղ պատվիրակում է Վարդանյանին:
Ամբողջական հոդվածը` թերթի այսօրվա համարում: