|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Մեզ հասած տեղեկություններով` այսօր աշխատանքից ազատվել է Երեւանի գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:
Պարզաբանումներ հարցի շուրջ Երեւանի քաղաքապետարանի մամլո ծառայությունից այս պահին հրաժարվեցին տալ`պատճառաբանելով, որ գործն իրավաբանական ընթացքի մեջ է եւ միայն դրա ավարտից հետո լրատվամիջոցներին առավել հանգամանալից տեղեկատվություն կտրամադրվի: Քաղաքապետի մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը մեզ հետ հեռախոսազրույցում ընդամենը հաստատեց վերոնշյալ տեղեկությունը` դեռեւս չհրապարակելով գլխավոր ճարտարապետի նոր թեկնածուի անունը: Ի դեպ, իր պաշտոնավարման սկզբում քաղաքապետի պարտականությունները ստանձնած Կարեն Կարապետյանը խոստացել էր զերծ մնալ կադրային ջարդ իրականացնելուց, սակայն միայն մեկ օրվա ընթացքում պաշտոնանկության երկու դեպքերը հակառակն են ասում:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան պաշտոնանկ է արվել նաեւ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանը: Նրան այդ պաշտոնում փոխարինելու է Էդիկ Մուշեղյանը` «Կյաժ Էդոն», որը նեղ շրջանակներում հայտնի է որպես նորանշանակ քաղաքապետի մանկության ընկեր: