Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Հանրապետության նախագահը 2020 թվականի փետրվարի 18-ին ստորագրել է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքների փաթեթը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։
«Փոփոխություններն ընդունելով՝ օրենսդիրը կարգավորել է այնպիսի հարաբերություններ, որոնք տարածված չեն մեր հասարակությունում, բայց կարող են ունենալ եզակի բացասական դրսևորումներ և վերաբերում են անձանց նեղ շրջանակում ձևավորվող հարաբերություններին:
Միաժամանակ, հաշվի առնելով, որ օրենքում նախատեսվում են նոր հասկացություններ, դրանց գործնական կիրառման առումով Հանրապետության նախագահը կարևորում է լիազոր մարմինների կողմից հիշյալ իրավակարգավորումների ամենայն պատասխանատվությամբ կիրառումը, Սահմանադրությամբ ամրագրված՝ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները ու ազատությունները հարգելու գերակա սկզբունքի պահպանումը, իսկ դրանց սահմանափակման անհրաժեշտության դեպքում՝ Սահմանադրությամբ սահմանված նպատակին հասնելու համար պիտանի և անհրաժեշտ միջոցների ընտրությունը»,– ասվում է հրամանագրում: