կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-11-12 00:13
Սպորտ

Աննկարագրելի մթնոլորտ էր․ Հենրիխ Մխիթարյան

Աննկարագրելի մթնոլորտ էր․ Հենրիխ Մխիթարյան

ԱԱ-2018-ի ընտրական փուլի Հայաստան-Մոնտենեգրո խաղից հետո   Հենրիխ Մխիթարյանը  հանդիպեց լրագրողների հետ․

«Կարծում եմ ֆանտասիկ հանդիպում ստացվեց։ Ոչ մեկ չէր սպասում, որ 2։0 հաշվով պարտվելուց հետո կհաղթենք։  Մենք հավատում էինք դրան։ Առաջին խաղակեսից հետո զրուցեցինք հանդերձարանում, որի արդյունքը տեսանք 2-րդ խաղակեսում։  Հաղթանակից հետո աննկարագրելի մթնոլորտ էր հանդերձարանում։  Երեք տարի է պաշտոնական խաղերում հաղթանակ չէինք տարել և այս հաղթանակը մեզ համար շատ կարևոր էր»,-ասաց Մխիթարյանը։