Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ավանի ակադեմիայում բաց մարզում անցկացնելուց հետո լրագրողների հետ զրույցում Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսեց հավաքականի առաջիկա հանդիպումների մասին:
«Շատ լավ ժամանեցի: Հոգնածություն արդեն չկա: Ճիշտ է, տանը հաղթանակներ չենք տոնել. երեք հաղթանակ ունենք, երեքն էլ՝ արտագնա խաղերում, բայց, կարծում եմ, որ ոչինչ չի պատահել, դեռ ունենք Բուլղարիայի հետ հանդիպումը: Պետք է անենք ամեն ինչ, որ հաղթենք: Շատ կարևոր խաղեր են մեզ սպասում: Լրջորեն ենք տրամադրված, անելու ենք ամեն ինչ, որպեսզի առավելագույն արդյունքի հասնենք:
Այս շրջանում գրեթե բոլոր խաղերն էլ կորուստներով ենք խաղացել, երևի մեկ կամ երկու խաղ ենք առանց կորուստների անցկացրել: Կարող եմ ասել, որ ունենք հավաքականի մարզիչ, ով կարողանում է լուծել այդ խնդիրը:
Բուլղարիան լավ թիմ է, չեմ ցանկանում առանձնացնել ոչ մեկի: Ավելի կարևոր է կենտրոնանալ հավաքականի խաղի վրա: Շատ հետաքրքիր հանդիպում է սպասվում»:
Անդրադառնալով Չեխիա-Հայաստան հանդիպումից հետո իր արած արտահայտությանը («Այս հաղթանակով մենք բոլորի բերանը փակեցինք»)` Մխիթարյանն ասաց. «Շատ մարդկանց նկատի ունեի: Այն մարդկանց, ովքեր կարծում էին, թե հավաքականը անկում է ապրել, և այն հաղթանակները պատահական էին մեզ տրվել: Կարծում եմ, որ նրանք նման արտահայտություն անելու իրավունք չունեն: Մենք մի ազգ ենք ներկայացնում և խաղում ենք ոչ միայն մեզ համար, այլ մեր ազգի համար, այն մարդկանց համար, ովքեր ծնվել են Հայաստանում, ապրում են Հայաստանում և ներկայացնում են Հայաստանը: Մենք չենք հաղթում, որ մեր անունը բարձրանա»:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2014թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներումԲուլղարիայի դեմ կայանալիք հանդիպումից առաջ այսօր բաց մարզում անցկացրեց Ավանի Ֆուտբոլի ակադեմիայում: