|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Yerkir.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստան-Չեխիա խաղից առաջ Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստներ Յուրա Մովսիսյանը, Հենրիխ Մխիթարյանն ու Ռոման Բերեզովսկին այցելել են Տնտեսագիտական համալսարան:
Ուսանողների հետ հանդիպման ընթացքում Հենրիխ Մխիթարյանի կողմից հնչեցված խոսքերը, թե կանի ամեն ինչ, որպեսզի այս ամռանը տեղափոխվի աշխարհի ուժեղագույն ակումբներից մեկը, պարզվում է, սխալ է ընկալվել հասարակության կողմից:
«Շախտյորի» լրատվական բաժինն այս կապակցությամբ մեկնաբանություն է խնդրել Մխիթարյանից, ինչին ի պատասխան նա ասել է. «Ես «Շախտյորի» խաղացող եմ և շատ ուրախ եմ դրա համար: Ես պայմանագիր ունեմ ակումբի հետ մինչև 2015թ.: Եղել է սովորական հանդիպում, շփում ուսանողների հետ: Նրանք ինձ հարցեր էին տալիս, թերևս` կատակով, ես էլ պատասխանում էի դրանց: Ինձ ճիշտ չեն հասկացել և սխալ են մեկնաբանել»: