Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ներկայացնում ենք «Շախտյորի» պաշտոնական կայքում տեղադրված հարցազրույցը Հենրիխ Մխիթարյանի հետ:
- Զգում ես դու արդյո՞ք, որ թիմում քո հեղինակությունն ու նշանակությունն աճում է, որ ձայնի իրավունք ես ստանում:
-Ձայնի իրավունք ես դեռ չունեմ, քանի որ կան ֆուտբոլիստներ, ովքեր «Շախտյոր» են եկել ինձանից առաջ: Ես կարող եմ կատարել իմ աշխատանքը խաղադաշտում, ահա իմ իրավունքը:
-Ինչպե՞ս ես վերաբերվում նրան, որ աղջիկների շրջանում դարձել ես ճանաչված: Շատ աղջիկներ ցանկանում են քեզ հետ ծանոթանալ և ամուսնանալ:
-Դեռ ոչ մեկի հետ չեմ ծանոթացել, ոչ ոք չի մոտեցել ինձ (ծիծաղում է): Իսկ, ընդհանրապես, հաճելի է լինել աղջիկների ուշադրության կենտրոնում:
-Այնուհանդերձ, դու բնակվում ես բազայում և առանձնապես չես լքում դրա տարածքը:
-Ինչո՞ւ, երբեմն դուրս եմ գալիս: Ուղղակի ես գիտեմ, թե ինչի համար եմ պարապում, ինչի համար եմ խաղում: Հիմա, երբ ես դարձել եմ կուռք և սկսել եմ շատ գոլեր խփել, չեմ ուզում մոռանալ ֆուտբոլի մասին և փոխել ճանապարհս: Մտադիր եմ ամեն ինչ համատեղել իրար հետ: