կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-14 13:45
Սպորտ

Ինչ-որ բան չհերիքեց. Հենրիխ Մխիթարյան

Ինչ-որ բան չհերիքեց. Հենրիխ Մխիթարյան

Դոնեցկի «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ակումբի մամուլի ծառայությանը պատմել է Իռլանդիա-Հայաստան խաղից հետո իր զգացումների մասին:

 

- Հենրի'խ, դու արդեն հասցրե՞լ ես ազատվել վատ տրամադրությունից:

- Ամեն ինչ անցյալում է, ես հիմա ակումբում եմ,  եւ մեզ շատ լուրջ հանդիպումներ են սպասում, որոնցում պետք է հաղթել:

 

- Անարդարության զգացում չի՞ մնացել։

- Մնացել է, բայց դա արդեն պատմություն է։ Պետք է մտածել ապագա հանդիպումների մասին։ Ավելին չեմ կարող ասել:

 

- Ինչպե՞ս ձեզ դիմավորեցին երկրպագուները Հայաստանում։

- Կարող եմ ասել՝ գերազանց, թեեւ մենք պարտվել էինք։

 

- Կարելի՞ է ասել, որ Հայաստանը ֆուտբոլային բում ապրեց։

- Այո, բոլորը դիտում էին մեր խաղը և  հաղթանակ ակնկալում։ Բայց ստացվեց այնպես, որ մեզ չհաջողվեց։ Այդուամենայնիվ, բոլորը գոհ են որակավորման փուլում Հայաստանի հավաքականի ելույթներից։ Մենք ամեն ինչ արեցինք` առաջ գնալու համար, բայց, հավանաբար, ինչ-որ բան չհերիքեց: