կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-24 13:47
Սպորտ

Սա արդեն պատմություն է. Հենրիխ Մխիթարյան

Սա արդեն պատմություն է. Հենրիխ Մխիթարյան

Ուկրաինայի առաջնության 14-րդ տուրի շրջանակներում կայացած` «Մետալիստ»-ի հետ հանդիպումից հետո «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը տվել է իր մեկնաբանությունը ակումբի պաշտոնական կայքին:

 

- Տպավորություն կար, որ առաջին խաղակեսում «Շախտյորը» զգուշանում էր: 

- Չեմ կարծում, որ զգուշանում էինք: Փորձում էինք հարձակվել: Երկրորդ խաղակեսում իրավիճակը  փոխվեց: Մենք լավ խաղացինք, գոլ խփեցինք, բայց չկարողացանք հասնել  անհրաժեշտ արդյունքի:   

 

 - Ի՞նչ ասաց նախագահը խաղից հետո:

- Նա մեզ հուսադրեց, ասաց, որ ոչինչ կորած չէ, պետք է աշխատել, իսկ ավարտված հանդիպումն արդեն պատմություն է: Այդպիսի պահերի չի կարելի գլուխը կախել պետք կենտրոնանալ հետագա հանդիպման վրա:

 

-Այսօր կո՞շտ ֆուտբոլ էր ընթանում: 

- Ֆուտբոլը մարզաձև է, որում շատ պայքար կա, ինչին մենք այսօր ականատես եղանք: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում էր հաղթել յուրաքանչյուր դրվագում, այդ իսկ պատճառով  պայքարը շատ էր: Մրցավարն անգամ կարմիր քարտ ցույց տվեց: Այս խաղից առաջ «Շախտյորն» առաջին հորիզոնականում էր, «Մետալիստը»` 3-րդ: Բնական է, որ մենք ցանկանում էինք պահպանել առաջատարի դիրքը, իսկ խարկովցիները ցանկանում էին շրջանցել մեզ: Այսօր բախտը ժպտաց մեր մրցակցին, բայց այս ամենն արդեն պատմություն է:

 

- Առաջատարի դիրքի կորուստը հոգեբանորեն չի՞ ճնշում:

- Իհարկե` ոչ: Ամբողջ պայքարն առջևում է:

 

 

Լուսանկարը` «Շախտյորի» պաշտոնական կայքի