Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Չեմպիոնների լիգա»-ի պաշտոնական հանդեսը հոդված է հրապարակել Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի եւ Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի մասին:
Ձեզ ենք ներկայացնում հոդվածի ամենահետաքրքիր պարբերությունները:
«Ճանաչվելով 2011/12 թ.-ի «Շախտյոր»-ի լավագույն ֆոըտբոլիստ` նա այս տարի սկսեց ավելի լավ և գոլառատ խաղեր ցուցադրել: Չնայած այն բանին, որ Մխիթարյանը 24 տարեկան կդառնա միայն հունվարին` Խորհրդային միության անկումից հետո Մխիթարյանին կարելի է համարել Հայաստանի մեծագույն ֆուտբոլիստ:
Եվս մեկ կետ, որ Մխիթարյանին դարձնում է լավագույնը, դա նրա՝ տարբեր տեսակի եւ ոճի մեջ գոլեր խփելու ձիրքն է: Նրան հաջողվում է գոլեր խփել տարբեր անկյուններից, տուգանայիններից»:
Մխիթարյան՝ «ֆուտբոլի որդի»: Պարբերականի կարծիքով` Մխիթարյանը ծնվել է հենց ֆուտբոլ խաղալու համար, և դրանում մեծ է իր հոր՝ Համլետ Մխիթարյանի դերը:.
«Դեռ վաղ տարիքում սիրով հետևում էի հորս խաղին եւ շատ էի ուզում նրա հետ մարզումների գնալ: Իսկ երբ հայրս ինձ չէր տանում իր հետ, ես լաց էի լինում: Միշտ երազել եմ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու մասին եւ շնորհակալ եմ ծնողներիս` երազանքս ի կատար ածելու համար»:
Շատ այլ հարցեորում Հենրիխին օգնել եւ օգնում է մայրը: 1995թ.-ին, երբ Հենրիխը յոթ տարեկան էր, ընտանիքը վերաադառնում է Երևան: Հենց այդ տարի էլ՝ ուղեղի չարորակ ուռուցքից մահանում է Համլետ Մխիթարյանը:
Ֆուտբոլը Հենրիխի ընտանիքի համար համար դառնում է սփոփանքի միջոց եւ ընտանեկան բիզնես: Կիսապաշտպանի մայրը աշխատում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայում, իսկ քույրը` ՈՒԵՖԱ-ում:
Խոսելով ֆուտբոլային կուռքերի մասին՝ Մխիթարյանն ասել է.
«Ինձ միշտ հիացրել է Զինեդին Զիդանի խաղը: Ֆրանսիացին ինձ համար ֆուտբոլային կաղարդ էր»:
Եթե Զիդանը, իր բարձր խաղամակարդակին հասնելու համար տեղափոխվեց Իտալիա, Մխիթարյանի կարծիքով նա նույն բանը կարող է անել նաև «Շախտյոր»-ում:
«Մենք հրաշալի թիմ և մարզիչ ունենք: Լուչեսկուն ձգտում է իր ողջ գիտելիքները փոխանցել մեզ: Հետևելով նրա օրինակին՝ մենք մեծ հաջողությունների կհասնենք: Ինձ շատ հաճելի է, որ մարզիչի հետ իմ փոխհարաբերությունները այսքան մտերիմ են»:
Իր հերթին ուկրաինական ակումբի մարզիչը նշել է.
«Մխիթարյանի հետ աշխատելն ինձ մեծ հաճույք է պատճառում»: