|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է պատգամավորների ձերբակալության պահի տեսանյութը:
Ուշագրավ է, որ պատգամավորներին բերման ենթարկող ոստիկանների բաճկոններին գրված է եղել TEM` ոստիկանության՝ ահաբեկչության դեմ պայքարի բաժանմունք:
Փայլանի տարածած տեսանյութին զուգահեռ գրել. «Հպարտ ենք «ԺԴԿ-ն մեր պատիվ է» ասողներով: Այս դժվար օրերը միասին ենք հաղթահարելու, միասին ենք հաղթելու»:
Հիշեցնենք, որ Թուրքիայում ձերբակալել են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության 11 անդամի: Ձերբակալվածների թվում են կուսակցության համանախագահներ Սելահաթթին Դեմիրթաշն ու Ֆիգեն Յուքսեքդաղը:
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակն արձագանքել է ձերբակալություններին՝ ահազանգելով վերոնշյալ կուսակցության՝ ազգությամբ հայ պատգամավոր Կարո Փայլանի հնարավոր ձերբակալության մասին: Հետագայում կառույցն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Կարո Փայլանը ձերբակալվածների թվում չէ: