Փոխարժեքներ
12 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Թուրքիայում քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը հայտարարել էր, որ պատրաստվում է դիմել դատարան՝ Էրդողանի ելույթի ընթացքում հայերին հայհոյող վանկարկումների պատճառով:
Փայլանն արդեն պաշտոնապես մեղադրանք է առաջադրել դատարանում, ինչի մասին գրել է իր Twitter-յան էջում:
Մեղադրանքում մասնավորապես նշվել է, որ Էրդողանի մասնակցությամբ տեղի ունեցած այս դեպքն առաջինը չէ, նաև ընդգծվել Էրդողանի հանցանքը կանանց, քրիստոնյաների դեմ խտրականություն և հայերի դեմ ատելություն պարունակող վանկարկումներում: Մեղադրանքը գլխավորապես առաջադրվել է Էրդողանի և ելույթի պահին նրա կողքին կանգնած թուրք նախարարների դեմ:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մասնակցությամբ հերթական սկանդալն է տեղի ունեցել Տրապիզոնում (թուրքերեն՝ Տրաբզոն): Նրա ելույթի ընթացքում հավաքված ամբոխն սկսել է հակահայկական վանկարկումներ անել: «Հայ բիճերը մեզ չեն վհատեցնի» վանկարկող ամբոխին լռեցնելու կամ դիտողություն անելու փոխարեն Էրդողանը շարունակել է ելույթը: Համացանցում տարածված տեսանյութում երևացել է նաև Էրդողանի և նրա կողքին կանգնած նախարարների լայն ժպիտը հայատյաց վանկարկումների ընթացքում: