կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-21 17:07
Քաղաքական

Է, պահի, կարում ես` պահի. Սեդրակ Սարոյանը` Ղարաբաղը հանձնելու մասին

Է, պահի, կարում ես` պահի. Սեդրակ Սարոյանը` Ղարաբաղը հանձնելու մասին

Այսօր ԱԺ-ում Yerkir.am-ը կարճ, բայց շատ ուշագրավ զրույց է ունեցել ԱԺ ՀՀԿ խմբակցության գեներալ-պատգամավոր Սեդրակ Սարոյանի հետ:

 

-Պարո'ն Սարոյան, օրերս, անդրադառնալով Զորի Բալայանի հայտնի նամակին, ասել էիք, որ «հետո Ռուսաստանից հետ վերցնել մեր հողերը ավելի հեշտ է, քան թե` թուրքերից, որովհետեւ ռուսը մեր ոխերիմ թշնամին չէ, ռուսը մեր բարեկամն է...»

-Խի՞, որ ես չասեմ, էդքանը դու չե՞ս ֆայմե:

 

-Փաստորեն, առաջարկում եք Ղարաբաղը Ռուսաստանին տալ:

-Ա, ո՞նց կտանք ռուսին էէ. ես օրինակ եմ բերում: Ասում եմ` ավելի լա՞վ ա ռուսի հետ բարեկամ լինենք, թե՞ թուրքի. ո՞ւմ հետ ա լավ քու համար, հիշի, դու հայ ես: Ռուսը իմ համար կարեւոր ա, այ քեզի բան: Հիմա քու պապերը հողերը տվել են թուրքին, ճիշտ ա չԷ՞, ես էլ ասում եմ` ավելի լավ ա տանք ռուսին: Ես էլ ըտենց եմ մտածում:

 

-Բայց ավելի լավ չի լինի, որ ոչ մեկին էլ չտանք:

-Է, պահի, կարում ես` պահի:

 

-Անկեղծորեն զարմանում եմ, որ դուք եք նման բան ասում, ի վերջո պատերազմ տեսած մարդ եք:

-Ի՞նչ եմ ասում ես... Հիմա Նախիջեւանը մե՞րն ա, Շահումյանը մե՞րն ա, Զորի Բալայանն ի՞նչ ա խնդրում ռուսից. ասում ա` Նախիջեւանն էլ վերցեք, Գյուլիստանն էլ վերցեք, հիմա Գյուլիստանը մե՞րն ա... Ես զինվորական մարդ եմ, ես քաղաքական գործիչ չեմ...