կարևոր
3997 դիտում, 1 տարի առաջ - 2023-06-21 16:54
Քաղաքական

Եթե հիմա անենք ինչ-որ քայլեր, ապա X պահի կունենանք արդյունք, չենք անի X պահի՝ կունենանք նոր իրականություն, ավելի ծանր, ավելի անդառնալի. Հովհաննիսյան

«Ցավոք սրտի, այսօր Հայաստանում տարբեր ժամացույցներ կան, այդ ժամացույցները կարծես տարբեր են Արցախում և հայկական աշխարհում, որը կարող է լինել ազդեցիկ գործոն և ամորֆ մի միավոր, որն անտարբեր երես է թեքում, թե ինչ է կատարվում պատմական հայրենիքի սահմաններում»,-Հայկական օրակարգ նախաձեռնության շրջանակներում «Ինչքա՞ն ժամանակ ունենք» խորագրով պանելային քննարկման ժամանակ ասաց Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նկատելով, որ հարց է հնչում, թե ինչի համար է այդ ժամանակը՝ Հովհաննիսյանն ասաց, որ երեկ արդեն ժամանակ չունեինք, բայց այսօր դեռ ունենք և հակասական հարթույան մեջ ենք:

Նրա խոսքով՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո կարող էր արվել շատ բաներ և այսօր կունանայինք լրիվ այլ վիճակ, բայց այն չի արվել և մսխվել է շատ կարևոր և թանկ ժամանակը:

«Եթե հիմա անենք ինչ-որ քայլեր, ապա X պահի կունենանք արդյունք, չենք անի X պահի՝ կունենանք նոր իրականություն, ավելի ծանր, ավելի անդառնալի, հետո կասենք՝ չենք արել»,-ասաց հովհաննիսյանը:

Նա կարևորեց օրակարգային առաջնային խնդիրների նախանշումը և դրանց լուծումների առաջարկները:

«Տխրելու կամ ահազանգելու համար ժամանակ պետք  չէ:  Ես ասել եմ՝ կա՛մ մենք կսպասենք աղետին, որի համար ժամանակ պետք չէ, այն կգա, կա՛մ կփորձենք այդ աղետը կասեցնել, իսկ դրա համար, իսկապես, քիչ ժամանակ է մնացել»,-ասաց բանախոսը:

Հայտնելով, որ 6-7 ամիս է հանրությունը տեսնում էր, որ Արցախն լիարժեք մեկուսացվելու է՝ Վահե հովհաննիսյանը նկատեց, որ այդ ժամանակահատվածում ոչինչ չի արվել. «Արցախի իշխանական համակարգից հստակ ուղերձներ չեն հնչել, ոչ իշխանական համակարգից էլ լայվեր են, որոնք կոնկրետ ուղերձներ, ծրագրեր չեն, նույնը նաև Հայաստանում»:

Նա նկատեց որ նույնը նաև  Հայաստանում է , այստեղ էլ չեն ասել, թե ինչ քայլեր պետք է արվի, որպեսզի չհասնեն Արցախի լիակատար շրջափակմանը:

Հովհաննիսյանի կարծիքով՝ եթե կոնկրետ թիրախային ծրագիր իրականացվի միջազգային ինստիտուտներում և պետություններում ապա կհասնենք հանգուցալուծման, բայց այն չի արվում:

Նրա ասաց, որ քաղաքական միտքը չի անում քայլ դեպի գործողությունները, որոնք կկանխեն կանխատեսելի անցանկալի զարգացումները, իսկ իրականության մեջ կան շատ խելացի առաջարկներով անհատներ, որոնց խոսքը տեղ չի հասնում և բերեց Երևանի ՏԻՄ ընտրությունների օրինակը՝ ասելով, որ եթե հանրության թեկնածուն չձևավորվի, ապա ոչ մի հարց չի լուծվի: