|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը չեղյալ է ճանաչել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի` սեպտեմբերի 6-ի` «Հայկ Հարությունյանին Ղազախստանի Հանրապետություն գործուղելու մասին» որոշումը: Մեկ այլ որոշմամբ էլ Կարեն Կարապետյանը չեղյալ է ճանաչել սեպտեմբերի 2-ի` «Արմեն Մուրադյանին Դանիայի Թագավորություն գործուղելու մասին» որոշումը:
Նշենք, որ Հովիկ Աբրահամյանն իր հրաժարականի մասին հայտարարեց սեպտեմբերի 8-ին, եւ վերոնշյալ որոշումը, ըստ էության, նրա վերջին որոշումներից էր:
Հիշեցնենք, որ Կարեն Կարապետյանն արդեն իսկ ազատվել է Հովիկ Աբրահամյանի խորհրդականներից ու օգնականներից: