|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանն անդրադարձավ ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատման և կենտրոնացման հետ կապված խնդիրներին: Ըստ նրա՝ ՊՈԱԿ-ները և ԾԻԳ-երը ոչ արդյունավետ ձեռնարկություններ են: «Եթե մենք ունենք ոչ արդյունավետ ձեռնարկություններ, ապա անհրաժեշտություն կա ինչ-որ բան անելու»,- ասաց Գաբրիելյանը:
Դիտարկմանը, թե դա կարող է բերել աշխատատեղերի կրճատման, և արտագաղթի նոր ալիք կարող է բարձրանալ, փոխվարչապետն արձագանքեց. «Պետությունը չպետք է միշտ մատուցի վատ ծառայություններ, որպեսզի ապահովի զբաղվածություն: Դա լավագույն ճանապարհը չէ, պետք է հնարավորինս այնպես անել, որ կառավարությունը, պետական ապարատը քաղաքացիներին մատուցեն որակյալ ծառայություններ»:
Ըստ նրա` ՊՈԱԿ-ների և ԾԻԳ-երի կրճատումից և կենտրոնացումից հետո քաղաքացիները կստանան նույն ծառայություններն ավելի որակով և ավելի մատչելի գներով: «Եթե հնարավոր է մի ծառայություն մատուցել ավելի քիչ փողերով և ստանալ նույն արդյունքը, ապա պետք է գնալ դրան»,- ասաց Գաբրիելյանը: