կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2016-12-01 11:38
Քաղաքական

11 ԾԻԳ-երից պետք է մնան 5-ը. Կարեն Կարապետյան

11 ԾԻԳ-երից պետք է մնան 5-ը. Կարեն Կարապետյան

Այսօր` կառավարության հերթական նիստից առաջ, Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց ԾԻԳ-երի օպտիմալացումը շարունակելու մասին: Նրա խոսքով` ԾԻԳ-երի օպտիմալացման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքների ընթացքում ՀՀ կառավարության որոշումներով լուծարվել է 5 ԾԻԳ:

«Այժմ օտարերկյա և միջազգային վարկային կազմակերպություններից ստացած վարկային միջոցներով ծրագրերն իրականացնում են 17 նմանատիպ կառույցներ, որտեղ 11 հատ ԾԻԳ է, մի քանի խմբեր են, բաժիններ, փակ բաժնետիրական ընկերություններ և այլն: Առաջարկում ենք սկսել ԾԻԳ-երի օպիմալացման հաջորդ փուլը»,- ասաց նա:

Կարեն Կարապետյանը ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարին հանձնարարեց, ներգրավելով ճյուղային պետական մարմինների պատասխանատուներին, բանակցել օտարերկյա և միջազգային կազմակերպությունների հետ ԾԻԳ-երի քանակի և դրանց պահպանման ծախսերի կրճատման ուղղությամբ:

«Առաջարկում ենք նվազեցնել ԾԻԳ-երի քանակը առնվազն կիսով չափ, իսկ դրանց պահպանման ծախսերը՝ մեկ երրորդով: Մենք նախնական հաշվարկել ենք, և 11 ԾԻԳ-ից պետք է մնա հինգը, բոլոր կողքի կառույցները, բաժինները, ստորաբաժումները պետք է վերանան: Փակ բաժնետիրական ընկերություններում այդ գործառույթներն իրականացնող կառույցներն էլ պետք է օպտիմալացվեն»,- ասաց վարչապետը՝ առաջարկելով երկշաբաթյա ժամկետում ներկայացնել աշխատանքների իրականացման ժամանակցույցը: