|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր կառավարության նիստում Նարեկ Սարգսյանը ներկայացրեց որոշման նախագիծ, որով հաստատվում էր կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմը, կանոնադրությունն ու կառուցվածքը: Վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց, թե վերակազմավորման արդյունքում կրճատումներ լինելո՞ւ են, թե՞ ոչ: Նարեկ Սարգսյանը հայտարարեց, որ կրճատումներ կլինեն, և օպտիմալացումների արդյունքում յոթ աշխատակազմ կխոշորացվի:
«Եկեք այսպես անենք. մենք բոլոր գերատեսչություններին իջեցրել ենք հանձնարարություն, որպեսզի առաջարկություն ներկայացնեն` կառավարության կառուցվածքը փոփոխելու հետ կապված: «Օպտիմալացում» բառը փոխարինում ենք կտրուկ կրճատմամբ, ՊՈԱԿ-ների բալաստից ազատմամբ: Քանի որ դուք վերակազմավորվում եք, հինգ օր ժամանակ ձեզ, որ ինձ զեկուցեք, կոմիտե չստեղծենք` մի հատ էլ կոմիտե կրճատենք: Կրճատել ՊՈԱԿ-ները, ավելորդ կառույցները, հրաժարվում ենք ԾԻԳ-երից. կենտրոնացնում ենք կամ հրաժարվում ենք: Տնօրեն ու բոլոր էդ ատրիբուտիկան մաքրում ենք: Ծախսերի կտրուկ նվազեցում է պետք»,- ասաց Կարեն Կարապետյանը: