կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-02 14:38
Քաղաքական

Այս գործում որոշումները կայացվում են ո՛չ այս դատավորի կողմից, ո՛չ այս դատարանում․ Հայկ Ալումյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ ՍԴ դիմելու միջնորդության վերաբերյալ որոշումը։ Լրագրողների հետ զրույցում Հայկ Ալումյանը նշեց, որ դատարանը  հիշյալ  որոշմամբ դատավարությունը մտցրեց փակուղի։

«Պետք է վերահաստատեմ  մեր այն կարծիքը, որ  այս գործում որոշումները կայացվում են ո՛չ այս դատավորի կողմից, ո՛չ այս դատարանում․ որոշումները թելադրվում են,  գործի համար  ամենակարևոր նշանակության հարցերի որոշումները թելադրվում են դատարանին,  և սա բացատրություններից մեկն է, թե  ինչու մեր միջորդությունը մերժվեց։ Դատարանն այս որոշմամբ իրեն և դատավարությունը մտցրեց փակուղի»,-ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբանը։

Մանրամասն՝ տեսանյութում։