Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ԱԺ-ում 2017թ. բյուջեի նախագծի քննարկումների շրջանակում զեկուցում էր ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը: Նա միանգամից շեշտեց, որ ՍԴ-ին հատկացված բյուջեն պակաս է նախորդից 33 մլն դրամով:
«Բյուջեի կրճատմանը հիմնականում համաձայնել ենք, բայց երեք կետով համաձայն չենք, այն նորից պետք է քննության առարկա դարձնել»,- ասաց Առուշան Հակոբյանը՝ ներկայացնելով այդ երեք կետը, որոնց հետ ՍԴ-ն համաձայն չէ: Ըստ նրա` բյուջեի նախագծով զրոյացվել են ՍԴ-ի ընթացիկ ծախսերը, ինչը, ՍԴ աշխատակազմի կարծիքով, տրամաբանական չէ:
«Բոլորդ ծանոթ եք շենքի վիճակին. 90-ականների շենք է, 22 տարի վերանորոգում չենք կատարել: Հիմա ընթացիկ ծախսերն են կրճատում, դա զարմանալի է: Ստացվում է, որ մի ապակի կոտրվի, պետք է գնանք, գնենք: Բայց ընթացիկ ծախսերը պահելը օրենքի պահանջ է, որ ՍԴ-ն ինքն է տնօրինում իր բյուջեն, ոչ թե ամեն ինչի համար պետք է դիմի կառավարությանը»,- ասաց Առուշան Հակոբյանը՝ անընդմեջ շեշտելով, որ ընթացիկ ծախսերի 3 միլիոն դրամն անպայման պետք է վերականգնել նախատեսվող բյուջեով:
ՍԴ աշխատակազմի ղեկավարը բողոքեց, որ էներգետիկ ծախսերի մասով էլ է կրճատում նախատեսված բյուջեով, այն պետք է վերանայել ու վերականգնել:
Մյուս կրճատումը, որի հետ համաձայն չէր ՍԴ աշխատակազմի ղեկավարը, տպագրական աշխատանքների ծախսերն էին: Եվ վերջապես` Առուշան Հակոբյանը բացարձակապես համաձայն չէր, որ բյուջեի նախագծով կրճատվելու են գրասենյակային ծախսերը: