Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հատուկ քննչական ծառայության բյուջեն 2020թ. կնվազի 4.6 մլն դրամով: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը:
«2020թ. պետական բյուջեից ՀՔԾ-ին կհատկացվի 735 մլն դրամ, որը շուրջ 4.6 մլն դրամով պակաս է 2019թ. համեմատ: Նվազումը պայմանավորված է 2019թ. ջեռուցման-հովացման համակարգի վերանորոգման համար նախատեսված միջոցների տարբերությամբ և վերապատրաստվողների թվաքանակի տարբերությամբ: 2019թ. վերապատրաստվել է 18 քննիչ, 2020թ. նախատեսում ենք վերապատրաստել 6 քննիչ»,- ասաց Խաչատրյանը:
ՀՀ Քննչական կոմիտեի բյուջեն 2020թ. կնվազի 110 մլն դրամով: Այս մասին հոկտեմբերի 30-ին ՀՀ ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2020 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկման ընթացքում ասաց ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը:
«2020թ. պետական բյուջեով Քննչական կոմիտեին կհատկացվի 7.7 մլրդ դրամ, ինչը շուրջ 110 մլն դրամով կամ 1.4%-ով պակաս է 2019թ. հատկացված բյուջեով հատկացված միջոցներից»,- ասաց Գրիգորյանը:
ՔԿ պետը նշեց, որ նվազումը պայմանավորված է համազգեստի կրելիության ժամկետով: